27 Մարտի, 2025

Ըստ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, երկրոդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը նախկին նախագահներ չեն։

«Իրենք քաղաքական դիակ են, ասեմ ավելին՝ նախկին նախագահ էլ չեն, նրանք չեն ընտրվել ՀՀ նախագահ, չընտրված եռյակն են»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Սիմոնյանի կարծիքով, նախկին նախագահները չեն կարող Նիկոլ Փաշինյանի հետ բանավիճել։

«Ռոբերտ Քոչարյանը կարողանալու է Նիկոլ Փաշինյանի հետ ինչ-որ իրականության մեջ բովանդակային բանավիճե՞լ, թե՞ Սերժ Սարգսյանն  է կարողանալու, կամ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Սաղին լավ ճանաչում ենք»,-նշեց նա։

Լրահոս