7 Դեկտեմբերի, 2022
Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Դադոյանը մերժել է Վանաձորի համայնքապետ Մամիկոն Ասլանյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը, տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Ասլանյանի փաստաբան Արտակ Ոսկանյանը։

«Այսօր Ասլանյանի դեմ հարուցված քրգործով հերթական դատական նիստն էր, որի ժամանակ միջնորդություն ներկայացրի Ասլանյանի խափանման միջոց կալանքը փոխել և գրավ կիրառել։ Դատավորը, սակայն, մերժեց մեր միջնորդությունը։ Դատարանի որոշումը դեռ չունենք, դրան ծանոթանալուց հետո այն վերաքննիչում կբողոքարկենք»,–ասել է փաստաբանը։

Նա նշել է նաև, որ աբսուրդ է Ասլանյանի խափանման միջոցը չփոխելու որոշումը, քանի որ գործով վկաներից 30-ի ցուցմունքներում Մամիկոն Ասլանյանի դեմ վկայություն չկա։

Մանրամասները` կայքում:

kotayk

Լրահոս