24 Մայիսի, 2023

Ճակատագրական այս շրջանում, թե ով է ավելի հայրենասեր և ով է ավելի հաղթական, կարող է շատ մեծ խնդիրներ առաջացնել:

Այս մասին ԱԺ-ում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով ՀԱԿ փոխնագահ Լևոն Զուրաբյանի այն գրառմանը, ըստ որի սուտ է Փաշինյանի այն պնդումը, թե ՀՀ բոլոր կառավարությունները ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

«Մենք ապրում ենք մի վայրում, որտեղ չունենք «կադաստրի թուղթ», իսկ իրենք փորձում են այնպես անել, որ պատմության մեջ առաջին անգամ մենք ունենանք «կադաստրի թուղթ». «Սեփականատեր կլինենք ոչ թե դե ֆակտո, այլ դե յուրե:

Մենք ուզում ենք հաղթահարել տնվորի մեր կարգավիճակը, մենք ուզում ենք ունենալ «կադաստրի վկայական», որի անունն է պետություն՝ միջազգայնորեն ճանաչված դեմարկացված և դելիմիտացված սահմաններով»:

 

Լրահոս