Այսպիսով, Նիկոլ Փաշինյանը սեփական հասարակության հետ իր հարաբերութունները պարզելու, սեփական հասարակությանը թշնամական պարտադրանքին չդիմադրելու մեջ համոզելու համար օգտագործում է նույն թշնամական սպառնալիքը՝ պատերազմի տեսքով։ Ընդ որում, կոնկրետ Տավուշի մարզի գյուղերի հետ կապված՝ Ադրբեջանն առնվազն պաշտոնապես պատերազմի սպառնալիք չի հնչեցրել, դա առաջինը բարձրաձայնել է Նիկոլ Փաշինյանը և այդ թեզի վրա էլ կառուցում է իր հանձնողականության հերթական արարը։
Տվյալ դեպքում խնդիրը միայն այն չէ, որ պատերազմի սպառնալիքի դեպքում երկրի ղեկավարը ոչ թե այդ մասին ճամարտակություններով զբոսանքներ է կազմակերպում տարբեր բնակավայրերում, այլ պետությունը, բանակը, բոլոր համակարգերը բերում է պատերազմական ռեժիմին համարժեք վիճակի։
Դրանից գուցե ավելի կարևոր է այն, որ իրականում նման մանիպուլյացիաներով Նիկոլ Փաշինյանն ինքն է պատերազմ մղում սեփական ժողովրդի դեմ։ Պատերազմը, այո, զինված գործողությունների հավաքականությունն է, բայց միայն ռազմականով չի սահմանափակվում։
Ավելին՝ 168.am