27 Մարտի, 2024

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ Սևակ Մելքոնյանը նշանակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մատակարարման և տեխնիկական սպասարկման վարչության պետի պաշտոնակատար: Այս մասին իր էջում հայտնել է ինքը Մելքոնյանը՝ շնորհակալություն հայտնելով մայրաքաղաքի կոալիցիոն իշխանությանը՝ պատասխանատու պաշտոնն իրեն վստահելու համար:

Սևակ Մելքոնյանը «Հանրապետություն» կուսակցության անդամ է:

Լուսանկարում` Սևակ Մելքոնյանը` Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ:

kotayk

Լրահոս