17 Հուլիսի, 2023

Առաջին հայացքից թվում է, թե ի՞նչ ընդհանուր բան կարող է լինել Նիկոլ Փաշինյանի, Ալեն Սիմոնյանի և Հովիկ Աբրահամյանի միջև:

«Հետք»-ը իր հետաքննությամբ հետաքրքիր բացահայտումներով է հանդես եկել:

Մեկ ծաղկաձորյան կառուցապատման պատմության մեջ ջրի երես է դուրս գալիս նախկին և ներկա իշխանությունների ներկայացուցիչների ընդհանուր կապերը, որոնք  ցույց են տալիս ներկայիս իշխանության կեղծ դեմքը, որն իբր «պայքարում էր» նախկին «թալանչի իշխանությունների դեմ»:

Այս պատմությունից նաև հայտնի է դառնում, թե ինչպես նախկին սնանկ ճանացված գործիչները կարող են «բիրդան աղա» դառնալ փաշինյանական ռեժիմի ներկայացուցիչների շնորհիվ: Հասկանալի է, որ այդ «օպերացիան» անվճար բնույթ չէր կարող ունենալ: Պարզապես այս իշխանության ներկայացուցիչները ձևավորում են իրենց համար, այսպես կոչված, «լիազոր ներկայացուցիչների» դաս, որոնք իրենց վրա պիտի վերցնեն  մեծ փողերը գործի մեջ դնելու սուրբ խնդիրը:

Հենց դրա համար էլ, «պատահմամբ», Ալեն Սիմոնյանի որդու սննկակացած քավորը կարող է դառնալ 40 մլն դոլարանոց համալիրի 25 տոկոսանոց փայատեր:

Իսկ Նիկոլ Փաշինյանի կառույցը «չի նկատում» այդ համալիրի կառուցման հետ կապված անօրինականությունները:

«Կեցցե նախկին և ներկա թալանչիների միությունը», հենց այսպիսին կարելի է բնութագրել ներկայիս իշխանության գործնեության գլխավոր կարգախոսը:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

 

kotayk

Լրահոս