Ուստի, ըստ Մամիջանյանի, Տարոն Մարգարյանին անձեռնմխելիությունից զրկելը խեղաթյուրում է՝ ԱԺ ամբիոնից.«Տարոն Մարգարյանի փաստաբաններից մեկը ներկայացրել է այս գործի իրավական անհեթեթությունները։ Այն, ինչի համար փորձում են Տարոն Մարգարյանի նկատմամբ քաղաքական հետապնդում իրականացնել, կառավարության մի քանի նիստը մեկ տեղի է ունենում։ Այսինքն՝ լրիվ նույն գործողություններն իրականացնում է այսօրվա կառավարությունը՝ կապված դպրոցների հետ։ Ուստի, անհասկանալի է։ Թող բռնեն, ամբողջ կառավարության կազմին դատեն։
Ինչ վերաբերում է դպրոցների կառուցմանը, ապա 7 տարի է՝ այս «հրաշքներն» իշխանության են, բացեք, նայեք, թե մեր թողած դպրոցների, մանկապարտեզների շինարարության պլանները քանի տարի չեն իրականացվել, երբ առկա էին թե՛ միջոցները, թե՛ պլանները։ Այդ ամենին ծանոթանալուց հետո, պարզ կլինի, թե մենք ինչքան կապիտալ շինարարություններ ենք իրականացրել։ Երբ անգամ ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն ԱԺ ամբիոնից ասում է, որ մինչև պողպատե հստակ ապացույցներ չլինեն, Գլխավոր դատախազն ԱԺ ներկայանալու իրավունք չունի։ Նույնիսկ ՔՊ-ի փակ նիստում Վլադիմիր Վարդանյանը հայտարարել է, որ Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդումը հիմնազուրկ է և չէր կարելի այսպիսի թերի հիմնավորումներով ներկայանալ ԱԺ»։
Իսկ թե ինչո՞ւ Տարոն Մարգարյանը հանդես չի եկել խոսքով՝ Մամիջանյանը նշեց. «Մենք շուների մասնակից չենք։ Տարոն Մարգարյանը տարածել է հայտարարություն, խմբակցությունը, ՀՀԿ ԳՄ-ն տարածել են հայտարարություն»։