MWS-ի գաղափարը, ըստ էության, նոր ստանդարտի հիման վրա թանկարժեք մետաղների միջազգային մասնագիտացված բորսա ստեղծելն է, որի կենտրոնակայանը լինելու է Մոսկվան։ Ծրագրվում է նաև ստեղծել Գների ամրագրման (ֆիքսման) կոմիտե, որին անդամակցելու են ԵԱՏՄ երկրների կենտրոնական բանկերը, ինչպես նաև ԵԱՏՄ այն խոշոր բանկերը, որոնք հանդիսանում են թակնարժեք մետաղների շուկայի մասնակիցներ պայմանով, որ դրանք կհամապատասխանեն նոր MWS ստանդարտին։ Նոր կազմակերպությունը նախատեսում է գները ամրագրել մասնակից երկրների ազգային արժույթներով, որոնք այլընտրանք կդառնան դոլարին և ֆունտ ստերլինգին։ Կազմակերպությանն առաջին հերթին անդամակցելու են ԵԱՏՄ և ԲՐԻԿՍ անդամ երկրները (վերջինիս անդամության ձգտող երկրները), ինչպես նաև Վենեսուելան, Պերուն և աֆրիկյան երկրները, որոնք արդեն անդամակցելու ցանկություն են հայտնել։
Ակնհայտ է, որ Մոսկվայի կողմից նոր կազմակերպություն ստեղծելու հիմնական նպատակը LBMA-ի մենաշնորհը վերացնելն է ինչպես նաև ազգային արժույթներով փոխադարձ հաշվարկների համաշխարհային ֆինանսական համակարգը զարգացնելը: Սա, բնականաբար, հանգեցնելու է թանկարժեք մետաղների արդյունաբերության ազդեցության զգալի տեղաշարժի հավաքական Արևմուտքից դեպի խոշոր հանքավայրեր ունեցող երկրներ:
Հատկանշական է, այժմ աշխարհում տարեկան արդյունահանվում է 3․5-ից 4 հազար տոննա ոսկի։ ԱՄՆ-ի և կոլեկտիվ Արևմուտքի մասնաբաժինը համաշխարհային արդյունահանման մեջ կազմում է շուրջ 22-24 տոկոս։ Մինչդեռ ԵԱՏՄ-ի, ԲՐԻԿՍ-ի և Աֆրիկայի երկրների «կոլեկտիվ» մասնաբաժինը ոսկու համաշխարհային արդյունահանման մեջ, կազմում է շուրջ 57 տոկոս։ Իսկ Վենեսուելաի և Պերուի արդյունահանման ծավալների հետ միասին այս ցուցանիշը կաճի մինչև 62 տոկոս:
Ակնհայտ է, որ Ռուսաստանի նախաձեռնած նոր կազմակերպության ձևավորումը հավակնում է ոչ միայն էականորեն փոխել ուժերի հավասարակշռությունը թանկարժեք մետաղների համաշխարհային շուկայում, այլև իր նշանակությամբ զգալիորեն ազդելու է համաշխարհային տնտեսության զարգացման միտումներին։»։