22 Փետրվարի, 2024

Ներքին Հանդում տեղի ունեցած վերջին միջադեպի ժամանակ ԵՄ առաքելությունն այդ հատվածում  հասանելիություն չունի և միայն Ռուսաստանն ունի այդտեղ հասանելիություն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Ռուսաստանը ներկա է այնտեղ և Ռուսաստանը  չի կարողացել կանխել միջադեպը։ Այսինքն ես համոզված եմ, որ իրականությունն այլ է․ միանշանակ է, որ ԵՄ քաղաքացիական առաքելությունը կայունության դերակատարություն ունի։ Մենք ամբողջովին աջակցում ենք նրանց գործունեությանը և շարունակելու ենք աջակցել»,- Արմեն Գրիգորյանը։

Լրահոս