Ադրբեջանը Հայաստանի իշխանության անկեղծությունը «գնահատելու» համար պահանջում է պատասխանատվություն ստանձնել «ագրեսորի», «օկուպանտ» լինելու, «ռազմական հանցագործություններ» կատարելու հարցում, ինչպես նաև` Ադրբեջանին հանձնելու այն գործիչներին, ովքեր ադրբեջանական իշխանությունների կողմից որպես հանցագործ են ներկայացվում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Օրեր առաջ, սրան զուգահեռ Ադրբեջանում փաթեթավորվող կեղծ հանցագործություններից մեկի շրջանակներում, հիշատակվեց Սերժ Սարգսյանի անունը, ում դեմ արշավը նոր թափով է ընթանում:
Ադրբեջանը, ըստ էության, պաշտոնականացրեց ևս մեկ նախապայման` Հայաստանի հետ «խաղաղության» փաստաթուղթ ստորագրելու և հարաբերություններ հաստատելու համար:
Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Ադրբեջանի նպատակը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը չէ, այլ քաղաքական քարտեզից վերջնական հեռացնելը»,-գրել է նա։