15 Հունիսի, 2022

Անդրադառնալով ընդդիմության գործողություններին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց՝ պալատկեքը հավաքել են՝ լավ են արել, ո՞վ է իրենց խանգարում, թող անվստահություն հայտնեն Նիկոլ Փաշինյանին:

«Վրանները հավաքելը շատ կարևոր որոշում էր, և Սերժ Սարգսյանը, փաստորեն, արձանագրեց, որ «Դիմադրություն» շարժումն արդեն ունի լիդեր՝ Իշխան Սաղաթելյանն է», – ասաց Քոչարյանը։

Պատգամավորը նշեց, թե բնական է, որ վրանները հավաքելու իրենց որոշումը պետք է ներկայացնեին որպես հաղթանակ։

«Հաղթանակի մեջ էլ արձանագրում են, որ եթե իրենք չլինեին, ՀՀ-ն վաղուց ոչնչացված պետք է լիներ։ Դա այդպես չէ։ Մենք էլ ասում ենք՝ Հայաստանին համերաշխություն է պետք, իսկ համերաշխության հարթակը Ազգային ժողովն է, ինչի են փախել Ազգային ժողովից, ինչի չեն վերադառնում», – ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Վերջինս նաև ասաց, թե կուզեր՝ ընդդիմությունը իսկապես գիտակցեր, որ որպես ընդդիմություն կարևոր առաքելություն ունեն.

«Բայց ես կուզեի, որ իրենք դառնան ընդդիմություն։ Իշխանությանը պետք է ընդդիմություն»,- ընգծեց Քոչարյանը:

kotayk

Լրահոս