19 Նոյեմբերի, 2021

Այցեքարտ Գագիկ Մաթևոսյան

Ծնվել է 1976 թվականի մայիսի 22-ին,Նոր Հաճն քաղաքում։

1982-1993 թթ․սովորել է Նոր Հաճնի թիվ 3 միջնակարգ դպրոցում։

1994-1995 թթ․ծառայել է ՀՀ զինված ուժերում։Ժամկետային զինվորական ծառայությունն ավարտելուց հետո շարունակել է ծառայել հայոց բանակում մինչև 2003 թվականը։

2000-2004թթ․սովորել է Երևանի Մենեջմենթի համալսարանի «Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում» ֆակուլտետում՝ ստանալով տնտեսագետ-մենեջերի որակավորւմ։

2006-2007 թթ․աշխատել է «Թերիսա» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն։

2007-2009թթ․աշխատել է «ՆԱխՇ» ՍՊԸ -ում  կոմերցիոն բաժնի ղեկավար։

2009թ․ընտրվել է Նոր Հաճն համայնքի ղեկավար։

2013-2017 թթ․վերընտրվել է նույն պաշտոնում և առ այսօր ղեկավարում է Նոր Հաճն համայնքը։

ՀՀ Պաշտպանության նախարարի կողմից պարգաևատրվել է «Անդրանիկ Օզանյան», «ՀՀ Զինված ու-եր 20 տարի» և «Մարշալ Բաղրամյան» մեդալներով։

Ամուսնացած է։ Ունի երեք զավակ։

Դեկտեմբերի 5-ին ՏԻՄ համամասնական ընտրություններ են տեղի ունենալու Նոր Հաճն խոշորացվող համայնքում, որտեղ Գագիկ Մաթևոսյանը Նոր Հաճն խոշորացվող համայնքի բնակիչներին ներկայանում է «Գագիկ Մաթևոսյան» դաշինք թիմով և հաստատուն՝ «Միասնությունը հաղթանակ է» կարգախոսով։Կուսակցության ընտրացուցակն առաջնորդում է Գագիկ Մաթևոսյանը։ Նրա հետ հարցազրույցը՝ ստորև։

-Պարո՛ն Մաթևոսյան,12 տարի Նոր Հաճն համայնքի ղեկավարն եք,կրկին որոշել եք առաջադրվել որպես Նոր Հաճն խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու։Ինչու՞ որոշեցիք կրկին առաջադրվել,ինչպես գիտեք նախկիների հանդեպ այսօրվա  իշխանությունը այնքան էլ բարեհաճ չեն և այլն․․․

-Նախ ասեմ,որ պատահական մարդ չեմ,այս տարիների ընթացքում իմ աշխատանքով ապացուցել եմ,որ կարող եմ աշխատել և կանգնել ցանկացած բնակչի կողքին, և որպես քաղաքապետ, և որպես նորհաճնցի Գագիկ Մաթևոսյան։ Այո, որոշել եմ մասնակցել մեր քաղաքական թիմով ՝ «Գագիկ Մաթևոսյան» դաշինքով:Ինչ վերաբերում է իշխանությունը թե բարեհաճ է նախկիների նկատմամբ,թե չէ,դա ինձ շատ քիչ է անհանգստացնում,իմ աշխատանքով ապացուցել եմ,որ կարող եմ աշխատել նաև խոշորացված համայնքի ղեկավար,ասեմ ավելին՝ հաղթելու ենք։

-Ինչպես ե՞ք վերաբերում համայնքների խոշորացման ծրագրին,չե՞ք կարծում քաոս է լինելու և շատ դժվար է լինելու կառավարումը։

Ընդահակառակը,կառավարումը ավելի արդյունավետ է լինելու, որովհետև խոշորացված համայնքը ունենալու է մեկ միասնական բյուջե: Յուրաքանչյուր համայնք ֆիանսավորվելու է մեկ ընդհանուր բյուջեից, և դա կարող է նպաստել, որ տրամադրված ֆինանսական միջոցները ավելի արդյունավետ կառավարվեն խոշորացված համայնքի ավագանու և համայնքապետարանի կողմից:

-Պարո՛ն Մաթևոսյան,խոսենք  նախընտրական ծրագրերից։

-Նախընտրական ծրագիր որպես այդպիսին չկա,որովհետև մեր կատարած աշխատանքների,նախաձեռնած ծրագրերի շարունակությունն է լինելու,արդեն նաև խոշորացված գյուղական համայնքներում։ Գործող համայնքային իշխանության և սփյուռքի հաճնցիների ակտիվ համագործակցության ու համառ ջանքերի շնորհիվ սեփական դիմագիծ ունեցող Նոր Հաճն քաղաքը վարչատարածքային նոր բաժանման արդյունքում չմիավորվեց Եղվարդ խոշորացված համայնքին, այլ պահեց իր գերակա դիրքը՝ միավորելով հարակից ութ գյուղին,դառնալով վարչատարածքային միավոր, որի մեջ են ներառվել Նոր Հաճն, Նոր Գեղի, Արգել, Քարաշամբ, Թեղենիք, Նոր Արտամետ, Մրգաշեն, Քանաքեռավան, Գետամեջ համայնքները:

-Չլուծված ինչպիսի՞ խնդիրներ կան։

-Համայնքային գրեթե բոլոր ոլորտներում գրանցել ենք հաջողություններ, իրականացրել բազմաթիվ ծրագրեր`Նոր Հաճնը դարձնելով հանրապետության արագ զարգացող և գեղեցիկ համայնքներից մեկը: Բազմաթիվ ծրագրեր դեռևս առջևում են, որոնք կյանքի ենք կոչելու միասին:

-Հայտ ներկայացրած ո՞ր քաղաքական ուժերին եք համարում Ձեզ մրցակից:«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ունի առաջադրված թեկնածու,ում ակնհայտ սատարում է Կոտայքի մարզպետը։ 

-Նոր Հաճն խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածուի համար հայտ են ներկայացրել ևս երկու քաղաքական ուժ։ Բոլորին էլ համարում եմ հավասար մրցակիցներ, բայց ժամանակը ցույց կտա, թե ժողովուրդը ում է վստահում:Ինչպես նշեցիք,տեղյակ եմ և տեսնում եմ,որ Կոտայքի մարզպետը սատարում է ՔՊ թեկնածուին,և դա համարում եմ նորմալ,քանի որ քաղաքական թիմակիցներ են։

Ներկայացնեմ մի քանի կարևոր կետեր  նախընտրական ծրագրից՝

Համաչափ զարգացում 

Համայնքում միասնություն,ընդհանրական շահերի առաջնահերթություն՝ անկախ քաղաքական հայացքներից

Նոր Հաճն համայնքի մեջ միավորվող գյուղերում նախատեսված ծրագրերի ուսումնասիրում,կառավարության հետ համագործակցությամբ դրանց իրագործում

Հրապարակայնություն,թափանցիկություն,համայնքի բնակիչների շահերի պաշտպանություն

Ամեն մի բնակավայրի առաջնահերթ խնդիրների հաշվառում և դրանց լուծման համար ծրագրերի մշակում

Համայնքային բյուջեի եկամուտների համաչափ և արդյունավետ օգտագործում

Կրթություն

Նախադպրոցական հաստատությունների հիմնախնդիրների ուսումնասիրում և դրանց լուծման համար միջոցների ներգրավում

Մանկապատանեական ինժեներական կենտրոնների (ԹՈՒՄՈ,ԱՐՄԱՏ) և այլն գործունեության համար նպաստավոր պայմանների ստեղծում

«Hachn technology» ռոբոտաշինության կենտրոնի գործունեության ընդլայնում,միավորվող համայնքների երեխաների և պատանիների ընգրկում

Աջակցություն համայնքներում գործող հանրակրթական դպրոցներին

Արդիականացված գրադարանի ստեղծում

Զբոսաշրջություն և Մշակույթ

Բոլոր բնակավայրերում մշակութային կյանքի խթանում,համապատասխան կառույցների աշխատանքների բարելավում

Մշակութային տուրիզմի զարգացման համար մասնագիտական աշխատանքային խմբի ստեղծում և ոլորտի ուսումնասիրում

Թանգարանների,հուշահամալիրների,մշակութային տների արդիականացում և հանրահռչակում

Համայնքային և հանրապետական նշանակության մշակութային միջոցառումների կազմակերպում

Եկեղեցի-համայնք կապի անխախտ պահպանում

Սփյուռքի,միջազգային կազմակերպությունների հայաստանյան գրասենյակների հետ համագործակցության ընդլայնում

Սոցիալական ապահովություն

Գերնպատակը՝սոցիալական արդարությունն է

Սոցիալապես խոցելի խմբերի պայամնների բարելավում

Սոցիալական աջակցության թափանցիկություն և արդյունավետության մշտադիտարկում

Քաղաքաշինություն

Քաղաքաշինական վերահսկում,շինարարական չափորոշիչներին համապատասխանեցում

Ճանապարհափողոցային ցանցի զարգացում

Գիշերային լուսավորության ցանցի ընդլայնում,արդիականացում

Բարեկարգում

Ճանապարների և մայթերի ասֆալտբետոնե ծածկի վերանորոգում

Բազմաբնակարան շենքերի պահպանման աշխատանքների կազմակերպում

Քաղաքում և գյուղական համայնքներում հանգստի գոտիների հիմնում

Պատմամշակութային հուշարձանների,կոթողների պատշաճ պահպանություն և լուսավորում

Մանկական խաղահրապարակների կառուցում,վերականգնում

Սանիտարական մաքրում և կանաչապատում

Մաքրության և աղբահանության համալիր ծրագրի իրականացում

Աշխատանքները կազմակերպելու համար համապատասխան տեխնիկայի ձեռքբերում,տրանսպորտային պարկի թարմացում

Կանաչ տարածությունների ընդլայնում

Գյուղատնտեսություն

Մթերման կայանների և կոոպերատիվների ձևավորման աջակցություն

Համայնքի մեջ ընդգրկված յուրաքանչյուր բնակավայրի պահանջներից բխող գյուղատնտեսության զարգացման ծրագրի մշակում,այդ թվում անասնապահություն,դաշտավարություն,այգեգործություն,պտղաբուծություն,կերաբույսերի մշակություն

Գյուղատնտեսության և անասնաբուծության զարգացմանն ուղղված պետական աջակցության ծրագրերի հասանելիության ապահովում

Գյուղացու խնդիրները պետական կառույցներում հասանելի դարձնելու պատրաստակամություն

Նշենք, որ Գագիկ Մաթևոսյանի ամենօրյա ուշադրության կենտրոնում եղել և մնում են Նոր Հաճն տարածաշրջանի սոցիալապես անապահով խավի խնդիրները: Կենսաթոշակառուներին,հաշմանդամություն ունեցող անձանց, բազմազավակ և արցախյան պատերազմում զոհվածների, հաշմանդամություն ունեցող զինծառայողների  ընտանիքներին շարունակելու է տրամադրվել բազմաշերտ օժանդակություն:

-Ձեր կոչը ընտրողներին, գուցե առավելապես նրանց, ովքեր դեռ չեն կողմնորոշվել, թե ում ընտրեն։

-Կրկին առաջադրվել եմ,ունեմ լավ թիմ, որպեսզի ծրագրեր իրականացնենք, համայնքը զարգանա, բայց համաչափորեն։ Այնպես չլինի, որ Նոր Հաճնի կենտրոնական փողոցը բարեկարգվի, հարակից փողոցները կամ՝ գյուղերը մնան ստվերում։ Դրա համար կոչ եմ անում ընտրել «Գագիկ Մաթևոսյան» դաշինքը։

Այնպես որ, սիրելի հայրենակից, ես ո՛չ իշխանամետ եմ, ո՛չ ընդդիմադիր․ ես ձեր երկրացի Գագիկ Մաթևոսյանն եմ,դուք արդեն 12 տարի իմ աշխատանքը տեսել եք։

Այսպիսով՝ դեկտեմբերի 5-ին, կարևոր է՝ մասնակցենք ընտրություններին, չխուսափենք պատասխանատվությունից, ընտրենք այն մարդուն, ով արժանի է կոչվել  Նոր Հաճն խոշորացված համայնքի ղեկավար։ Քեզ ծառայելը ինձ համար պատասխանատվություն է, պատիվ։ Կհանդիպենք»։

Mnews.am

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

kotayk

Լրահոս