18 Մարտի, 2025

Այսօր՝ մարտի 18-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 00:05-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 73 կմ հատվածում բախվել են «Skoda» և «ԳԱԶ 5310» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն:

Հարվածի հետևանքով «Skoda»-ն բախվել է բաժանանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշին, իսկ «ԶԻԼ»-ն անցել է երկաթե արգելապատնեշի վրայով և հայտնվել ձորակում:

Լրահոս