18 Մարտի, 2025

«Իրավունք» թերթը գրում է.

«Գյումրու ՔՊ թիմը որքան էլ փորձում է ցույց տալ, թե կուռ է և ամուր, իրականում օր օրի պառակտվում է:

Թիմի ներսում դժգոհությունները՝ Սարիկին փիառելու հարցով, էլ ավելի է սրվում։ Ասում են, թե՝ հատկապես լուրջ «դեբոշ» է սարքել ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը:

Ի նշան բողոքի՝ ասել է, թե չի մասնակցելու քարոզարշավին: Ըստ նույն աղբյուրի` վերջինս բացեիբաց հայտարարել է. «Ես փաս»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Լրահոս