31 Մայիսի, 2024

Մայիսի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է shamshyan.com։ Ժամը 13։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժին են զանգահարել «Աստղիկ» բժշկական կենտրոնից և հայտնել, որ Րաֆֆու փողոց 41/1 հասցեում շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ ինքնազգացողության վատացման պատճառով բարձրությունից վայր ընկնելու հետևանքով «պոլիտրավմա» ախտորոշմամբ 73 խումբը բուժօգնության է տեղափոխել մի տղամարդու։

Հիվանդանոցում ոստիկանները պարզել են, որ բուժօգնության տեղափոխված տղամարդը Արարատի մարզի բնակիչ 52-ամյա Անդրե Մ․-ն է։

Պարզվել է նաև, որ նա մարմնական վնասվածքը ստացել է նույն օրը ժամը 12։00-ի սահմաններում Րաֆֆու փողոցի թիվ 41/1 հասցեում գտնվող «ԵԿՄ» տարածքային բաժանմունքում վերանորոգման աշխատանք կատարելու ժամանակ աստիճանահարթակից 1,5մ բարձրությունից ընկնելու հետևանքով:

Լրահոս