26 Հունիսի, 2024

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը վաղը պաշտոնական այցով կմեկնի Թբիլիսի, հաղորդում է Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն, Բայրամովը Թբիլիսում բանակցություններ է անցկացնելու իր վրաց պաշտոնակից Իլյա Դարչիաշվիլիի հետ։

Նախատեսված են նաև նրա հանդիպումները Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի և խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլիի հետ։

Լրահոս