26 Նոյեմբերի, 2022
Ամերիկայի Հետաքննությունների դաշնային բյուրոն ռուս գործարար, «Վագներ» ռազմական խմբի ղեկավար Եվգենի Պրիգոժինին հանդեպ հետախուզում է հայտարարել,  հայտնում է aif.ru-ն ՀԴԲ-ի կայքին հղում անելով:

Հաղորդվում է, որ 250 հազար դոլար պարգեւատրում է խոստացվել այն տեղեկատվության համար, որը կօգնի Պրիգոժինին ձերբակալել։

Նշվում է, որ Եվգենի Պրիգոժինը հետախուզվում է ՀԴԲ-ի կողմից՝ ԱՄՆ-ի դեմ դավադրությանը մասնակցելու, Դաշնային ընտրական հանձնաժողովի, ԱՄՆ արդարադատության նախարարության և ԱՄՆ Պետդեպարտամենտի օրինական գործառույթները խախտելու և խոչընդոտելու համար։

Հիշեցնենք, որ այս տարի հուլիսի վերջին Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը մինչև 10 միլիոն դոլարի չափով դրամական պարգև էր առաջարկել Պրիգոժինի և Համացանցային հետազոտությունների գործակալության մասին տեղեկատվության համար:

kotayk

Լրահոս