9 Հուլիսի, 2024

ԱՆ «Սևանի հոգեկան առողջության կենտրոն» է այցելել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Շրջայցի ընթացքում նախարարին են ներկայացվել այն փոփոխությունները, որոնք միտված են պացիենտների և բուժանձնակազմի համար պայմանների բարելավմանը:

Կենտրոնում վերջերս վերանորոգվել է ևս մեկ բաժանմունք, կատարվել են ներքին հարդարման, բակային հատվածի բարեկարգման աշխատանքներ:

Անահիտ Ավանեսյանը կենտրոնի ղեկավարության հետ քննարկման ժամանակ հատուկ ուշադրություն է դարձրել նոր սերնդի դեղորայքի կիրառման արդյունավետությանը և նորագույն բուժական մեթոդների ներդրման հնարավորություններին:

Նա հետաքրքրվել է նաև հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց համար մշակված սննդակարգով և սննդի պահման պայմաններով:

«Սևանի հոգեկան առողջության կենտրոն»-ում բարեկարգման աշխատանքները շարունակվելու են:

kotayk

Լրահոս