Այսօր հոկտեմբերի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի Հակոբ Հակոբյան փողոցի թիվ 9/1 շենքի 13-րդ հարկից մի տղամարդ սպառնում է ինքնասպանության նպատակով ցած նետվել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, փրկարարական ծառայության կապիտան Լևոն Շահինյանի գլխավորությամբ։ Տեղում էր նաև նույն ծառայության հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչ փրկարար ծառայության ավագ լեյտենանտ Տիգրան Սարգսյանը։ Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Տեղում էին նաև Երևանի թիվ 5, թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատները 1 մարտական հաշվարկով ինչպես նաև Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ շենքը 14 հարկանի է և քաղաքացուն տևական ժամանակ փրկարաներն ու ոստիկանները համոզում էին, որ նա չդիմի այդ ծայրահեղ քայլին։ Բարեբախտաբար ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Ա․ Հովհաննիսյանին հաջողվեց քաղաքացուն համոզել, որպեսզի նա հրաժարվի այդ քայլից, որից հետո նրան տեղափոխեցին ոստիկանության Արաբկիրի բաժին։ Գ․ Շամշյանի տեղեկություններով այդ քաղաքացին Երևանի բնակիչ, 51-ամյա Մարատ Մովսիսյանն է, ով ոստիականության բաժնի պետի հետ զրույցում ասում էր, որ ինչ-որ մարդիկ հետապնդում են իրեն, այդ թվում Ռազմական ոստիկանության ծառայողներ, և ինքը չունի մշտական բնակության վայր, ու քանի որ իրեն հետապնդողները չեն պատժվում ինքը որոշել է ինքնասպան լինել։ Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։ |
Լրահոս
-
«Ակնհայտ սուտ պնդում է»․ Փաշինյանի խոսնակը պարզաբանում է տարածել
-
Սիմոնյանը վատ կարծիք ունի «նախկինների» նկատմամբ, բայց ընդունում է՝ հետո իրենք են դառնալու նախկին
-
Սյունիքում Հաղթանակի և խաղաղության օրվա տոնակատարություն է անցկացվել
-
Ինչում է մեղադրվում գյումրեցի լրագրողը, որին ձերբակալել են
-
ՀԿԵ կոլեկտիվը հարգանքի տուրք է մատուցել երկաթուղային զինվորների հիշատակին
-
Գեղամ Մանուկյանը տեսակցել է գեներալ Միքայել Արզումանյանին
-
Բաքվում ապօրինաբար պահվող Վիգեն Էուլջեքչյանը հացադուլ է հայտարարել
-
Պայքարը շարունակվում է, և այդ պայքարը մղելու ենք արժանապատվորեն․ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդ
-
Մոսկվայի Կարմիր հրապարակում մեկնարկել է Հաղթանակի 80-ամյակի պատվին զորահանդեսը (տեսանյութ)
-
Ռուսաստանը շարունակում է Հայաստանին դիտարկել որպես դաշնակից․ Կոպիրկին
-
Յուրաքանչյուր հաղթանակ ձեռք է բերվում հավատքով, անդուլ մաքառումով և փորձությունների դիմակայումով․ Վեհափառ
-
Վանաձոր-Ալավերդի ճանապարհին բեռնատար «ГАЗель»-ում հրդեհ է բռնկվել. այն տեսանելի էր մի քանի 100 մետրից
-
Սերժ Սարգսյանի անունից «Հաղթանակ» զբոսայգում ծաղկեպսակ է դրվել Անհայտ զինվորի հուշարձանին
-
Սուրեն Պապիկյանը մայիսի 9-ին հանրապետության բարձրագույն ղեկավարության հետ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի
-
Ինչու «շեֆի» նյարդերն այդչափ տեղի տվեցին. Նիկոլը վատացել է, ՔՊ-ում գիտեն, թե ինչու
-
Թրամփին հետաքննող գլխավոր դատախազ Ջեյմսը ինքն է հայտնվել է հետաքննության տակ
-
Այսօր աշխարհը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ. մեր գերնպատակը պիտի լինի ստեղծել կայուն ու ապահով միջավայր. Տիգրան Ավինյան
-
Ադրբեջանական կողմից հնարավոր էսկալացիայի մասին ազդակներ չկան. ԱԳ փոխնախարար
-
1 զոհ, 3 վիրավոր․ «Chevrolet»-ն բախվել է գազախողովակներին, ապա բնակչի երկաթե դարպասին
-
Մեծ Բրիտանիան զայրացած է պատմությունը վերաշարադրելու Թրամփի փորձից
-
Մայիսյան եռատոն. Հայ ժողովրդի կյանքում մայիսի 9-ը հաղթանակի և խաղաղության տոն է
-
Ադրբեջանը Խնածախում անասուններ եւ տներ է վնասում
-
Կյանքը թանկանում է. գնաճի պատկերը՝ ըստ պաշտոնական թվերի. «Ժողովուրդ»
-
Փաշինյանը նպատակ ունի վերից վար փոխել ՔՊ վարչությունը. «Ժողովուրդ»
-
Մանր եղջերավորների գործով անցնող ԱԺ պատգամավորի քրգործը մեծ աղմուկով կուղարկվի դատարան. «Ժողովուրդ»
-
Ո՞ւմ էր սպառնում Նիկոլ Փաշինյանը. «Հրապարակ»
-
Մեր տարածաշրջանը վաստակել է խաղաղության ու բարեկեցության մեջ ապրելու իրավունքը․ Նիկոլ Փաշինյանի ուղերձը
-
«Ժողովուրդ». Ո՞ւմ է Ալեն Սիմոնյանը նվիրել 2.2 մլն դրամանոց ոսկյա թզբեհը, որը գնվել է նրա ընկերոջից
-
«Հրապարակ». ՄԱՊ–ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է
-
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի ախրանան կրկին դեսանտ է իջեցրել Սյունիքում