28 Մարտի, 2024
Մարտի 23-ին, ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Պարեկային ծառայության աշխատակիցները ծառայություն կատարելու ժամանակ Արտաշատ քաղաքի Երևանյան փողոցում ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Արտաշատի բաժին են տեղափոխել Արարատի մարզի բնակիչներ 17-ամյա Արտյոմ․ Ն․-ին և  22-ամյա Դավիթ Ա․-ին, ովքեր եղել են «BMW» մակնիշի ավտոմեքենայով, հաղորդում է Shamshyan.com-ը:

Արդեն ոստիկանության Արտաշատի բաժնում Արտյոմ Ն․-ի վերարկուի գրպանից հայտնաբերվել է թղթե փաթեթ, որի մեջ եղել է կանեփանման բույսի դեղնականաչավուն գույնի չորացված, մանրացված զանգված, որը կազմել է մոտ 0.32 գրամ: Նույն գրպանից հայտնաբերվել է նաև կաթոցիչ, որի մեջ առկա է եղել կանեփանման բույսի դեղնականաչավուն գույնի չորացված, մանրացված զանգված, որը կշռվել և կաթուցիչով կազմել է մոտ 2.65 գրամ, իսկ առանց կաթոցիչի՝ մոտ 0.08 գրամ:

Կայքի տեղեկություններով Արտյոմ Ն․-ն ոստիկաններին հայտնել է, որ հայտնաբերվածը հանդիսանում է կանեփի բույսից պատրաստված թմրամիջոց, որը ինքը քաղել է Դալար գյուղի դաշտերում վայրի աճած կանեփի բույսերից՝ հետագայում իր անձնական օգտագործման համար:

Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։

kotayk

Լրահոս