Վերաքննիչ դատարանի դատավոր Լուսինե Ալավերդյանը քիչ առաջ բավարարեց պաշտպանության կողմի բողոքը և Արթուր Սուքոյանի նկատմամբ կիրառեց տնային կալանք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է նրա փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
Հիշեցնենք իշխանական կայքի լրագրողի և ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանի մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել, որի ընթացքում Սուքոյանը ենթադրաբար հարվածել է «Civic.am»-ի լրագրողին, մեղադրելով Բագրատ Սրբազանի վերաբերյալ կեղծ լուրեր ու զրպարտանքներ տարածելու մեջ:
Միջադեպից հետո լրագրողը հաղորդում է ներկայացրել, նախաձեռնվել է քրեական վարույթ, որով նա տուժող է ճանաչվել, իսկ Սուքոյանին ձերբակալել են։
21