14 Փետրվարի, 2025
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 3-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Տեղեկություն է ստացվել, որ «գլխի փափուկ հյուսվածքների սալջարդ, փակ գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ «Հրազդան» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի, ով հայտնել է, որ վնասվածքը ստացել է բակում գլուխը հարվածելու հետևանքով։

Պարզվել է, որ բուժօգնության տեղափոխվածը Կոտայքի մարզի բնակիչ 46-ամյա Ստեփան Մ․-ն է, ով այնտեղից տեղափոխվել է Հերացի թիվ 1 հիվանդանոցային համալիր։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառուների շնորհիվ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ փետրվարի 2-ին՝ ժամը 23։00-ի սահմաններում, Ստեփան Մ․-ի և համագյուղացիների՝  18-ամյա Արման Հ․-ի, 18-ամյա Մայիս Ա․-ի և 18-ամյա Շահեն Հ․-ի միջև Արզական գյուղում անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ ծեծի է ենթարկվել Ստեփան Մ․-ն և որդին՝ 18-ամյա Ռոբերտ Մ․-ն։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս