17 Ապրիլի, 2024
Հելսինկյան կոմիտեն, Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնն ու նախկին ՄԻՊ Արման Թաթոյանն արդեն արձագանքել են Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքին, ՔԿ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց հասարակական գործիչ Լիլիթ Թումանյանը։

«Այն արձագանքը, որն ակնկալվում էր Մարդու իրավունքների պաշտպանից, այդպես էլ չեղավ։ Տարածվեց հայտարարություն այցելության մասին, որը կարելի է դիտարկել որպես զուտ լղոզելու փորձ։ Կոչեր արվեցին զերծ մնալ ատելության խոսքից, բայց դրանք միակողմանի էին»,-ասաց Լիլիթ Թումանյանը։

Նա նշեց, թե առկա են քրեական գործ հարուցելու բոլոր հիմքերը, մինչդեռ մինչ այժմ գործ չի հարուցվել։

«Պետք էր քննության առնել ոստիկանության արարաքները, հարձակվող խմբի արարքները և պարտադիր պետք է քննության առնվի փոխկապակցվածությունը քաղաքական պատվերի առկայության հարցով։ Այն, ինչ կատարվել է Սամվել Վարդանյանի հետ, կատարվել է ԱԺ նախագահի ցուցումներից հետո»,-ասաց Լիլիթ Թումանյանը։

 

 

 

 

kotayk

Լրահոս