17 Հունիսի, 2024
«Մայր Հայաստան» ժողովրդական շարժումը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.

«Հունիսի 12-ին Ազգային ժողովի շենքի մոտ տեղի ունեցած հավաքի մասնակիցների դեմ ոստիկանության կողմից անհամաչափ ուժի և հատուկ միջոցների ապօրինի օգտագործումից հետո իշխանությունը փորձում է լայնածավալ բռնաճնշումների միջոցով վախի մթնոլորտ ձևավորել երկրում և դրանով վերացնել ցանկացած դիմադրության ու ըմբոստության դրսևորում: Ունենք նոր քաղբանտարկյալներ։

Հետապնդվում են ոչ միայն հունիսի 12-ի հանրահավաքի մասնակիցները, այլև այն մարդիկ, ովքեր համակրում են շարժմանը, մասնավորապես՝ GG տաքսի ծառայության սեփականատերը։
Բացի այդ, իշխանության ուղիղ թիրախում է հայտնվել ՀՅԴ-ն, որն, ինչպես հայտնի է, մեր երկրի ԱԺ-ում ներկայացված ընդդիմադիր հատվածի մաս է կազմում: Սա իշխանության կողմից օրենսդիր մարմնում առկա քաղաքական ընդդիմախոսին լռեցնելու փորձ է։

Մենք կոչ ենք անում Հայաստանի քաղաքական ուժերին, հասարակական կազմակերպություններին, տեղական ու միջազգային իրավապաշտպան կառույցներին դատապարտել ՀՀ իշխանության այս գործելաոճը: Այս ամենը վկայում է, որ Հայաստանը հայտնվել է հետամնաց բռնապետական երկրների շարքում»։

kotayk

Լրահոս