Ազգային ժողովը հուլիսի 23-ին պայմանագիր է կնքել «Արմկարպետ» ՍՊԸ-ի հետ գնելով ուղեգորգեր։
Գորգերի ընդհանուր արժեքը կազմել է 12․054․000 դրամ։
Իրավաբան.net-ը հայտնում է, որ ըստ պայմանագրի տեխնիկական բնութագրի ԱԺ-ն ձեռք է բերել 861 ուղեգորգ, յուրաքանչյուրի արժեքը 14․000 դրամ, որոնք պետք է լինեն․
գորգ – 245 ք/մ,
ուղեգորգ – 108 ք/մ – լայնությունը 1,5մ,
ուղեգորգ – 444,6 ք/մ – լայնությունը 1․8մ,
ուղեգորգ – 64 ք/մ – լայնությունը 3․2մ։
Այն պետք է լինի հակաալերգիկ, հրակայուն։
Գորգերի երաշխիքային ժամկետը 4 տարի է։
Վերջնական տեսքը գույնը, նախշերը և այլն, պետք է համաձայնեցվի ԱԺ-ի հետ։
Մատակարարը պարտավորվել է նաև ապահովել դրանց առաքումը, տեղադրումը ու ամրացումը սոսնձվածքով։
19