ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 27-ին, կազմել է 391.81 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.01 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 422.41 դրամ (նվազել է 0.38 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 506.61 դրամ (աճել է 0.87 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.69 դրամ (աճել է 0.04 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 388-390 դրամով, վաճառվում է 394-394.5 դրամով:
Եվրոն բանկերում գնվում է 414-420 դրամով, վաճառվում է 426-430 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 4.42-4.63 դրամով, վաճառվում է 4.72-4.90 դրամով: Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.
դոլարը գնվում է 389 դրամով, վաճառվում՝ 393 դրամով:
Եվրոն գնվում է 420 դրամով, վաճառվում է 425.5 դրամով:
Ռուբլին գնվում է 4.58 դրամով, վաճառվում է 4.67 դրամով: