3 Դեկտեմբերի, 2022

Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդի դի։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։

«Ժամը 08։00-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ դի կա։ Դին հայտնաբերվել է կամրջի տակ՝ մասամբ ճանապարհի մեջտեղում»,–գրում է կայքը։

Քննիչի կողմից նախաձեռնվել է վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

Կայքը գրում է նաև, որ մահացածի գրպանում հայտնաբերվել է 2 թուղթ, որոնցից մեկի վրա գրված է եղել «ոչ ոքի չմեղադրել, ես մեղք եմ, մեջս օձ կա, սատանա», իսկ մեկ այլ թղթի վրա՝ «մահվանս մեջ խնդրում եմ ոչ ոքի չմեղադրել, սատանա ա մտել մեջս, օձը»։

 

kotayk

Լրահոս