21 Ապրիլի, 2025

Հայաստանում մամուլը երբեք այնքան ազատ չի եղել, որքան՝ այսօր, սա աքսիոմատիկ ճշմարտություն է, ԱԺ-ում այս մասին հայտարարեց ՔՊ-ական Հայկ Կոնջորյանը։

«Հայաստանում չի եղել նման բան, որ ընդդիմությունը տիրապետի լրատվական դաշտի 90 տոկոսին, իշխանությունը՝ 10 տոկոսին, Հայաստանում երբեք չի եղել, որ ընդդիմությունը տիրապետի տասնապատիկ ավելի շատ ռեսուրսի, քան՝ իշխանությունը»,- նշեց նա։

Կոնջորյանը կրկին հիշեց, որ «Երկիր մեդիա»-ն չի հեռարձակել Միքայել Սրբազանի հարցազրույցը։

«Ո՞ւր է Սրբազանի հարցազրույցը, դուք խոսում եք մամուլի ազատությունից, բայց ձեր Սրբազանը, որի հետևից դուք գնում էիք, որը մյուս Սրբազանի հետ ձեր քաղաքական հոգեհանգիստն էր կազմակեպում, դուք էլ հոժարաբար մասնակցում էիք դրան, հետո գնում, ձեր հեռուստաընկերությունում հարցազրույց է տալիս, ձեր շեֆին մի երկու թթու բան է ասում, այդ մարդու հարցազրույցը եթեր չեք տալիս»,- ասաց ՔՊ-ականը։

Լրահոս