14 Ապրիլի, 2024
Հայաստանի հրաձգության հավաքականի անդամ Էլմիրա Կարապետյանը դարձել է Ռիո դե Ժանեյրոյի միջազգային մրցաշարի հաղթող:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Փարիզի Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարում Կարապետյանը 3-րդ տեղով դուրս գալով եզրափակիչ` դարձավ մրցաշարի հաղթող: Եզրափակիչում հայ հրաձիգը 240,7 միավորով առաջինն է:

Էլմիրա Կարապետյանը մինչ այս արդեն իսկ ուներ Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր:

Ավելի վաղ կայացել էր 10 մետր օդամղիչ ատրճանակ ձևի զույգերի պայքարը, որտեղ Էլմիրա Կարապետյան-Բենիկ Խլղաթյանը զույգը միայն 5-րդն էր:

Հայաստանը Ռիոյի վարկանիշային այս մրցաշարում ներկայացված է երեք մարզիկով` Էլմիրա Կարապետյան, Բենիկ Խլղաթյան, Հրաչ Բաբայան:

 

 

kotayk

Լրահոս