6 Հունվարի, 2025
Երեկ՝ հունվարի 5-ին, ավտովթարներ են տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 22։10-ից 22։50-ի սահմաններում Մարշալ Բաբաջանյան փողոցում բախվել են «Honda»-ն և «Infiniti» հետո «Opel»-ն է վթարի ենթարկվել ապա բախվել են «Mercedes»-ն ու «Kia»-ն։

Վթարների հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

Վթարների հիմնական պատճառը եղել է փողոցով հոսող կեղտաջրերի ստեղծած սառած ճանապարհը, ինչի հետևանքով վարորդները կորցրել են ավտոմեքենաների կառավարումը, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։

Վարորդները նշել են, որ եթե Ավան վարչական շրջանի ղեկավարը «մատը մատին տար», ապա կեղտաջրերը փողոցում չէին հայտնվի ու իրենք էլ վթարների մասնակից չէին դառնա:

 

 

Լրահոս