7 Հունվարի, 2025
Դատախազը 2025 թվականի հունվարի 7-ին հաստատել է Արարատի մարզում կենդանու նկատմամբ առանձին դաժանություն դրսևորած անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել իրավասու դատարան:

Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։

Հիշեցնենք, որ դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 27-ին հանրային քրեական հետապնդում էր հարուցել վերոնշյալ անձի նկատմամբ այն արարքի համար, որ նա կազմակերպել, ղեկավարել և անմիջականորեն մասնակցել է կատվի նկատմամբ՝ մեկ այլ անձի հետ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ դաժան վերաբերմունք դրսևորելու գործողություններին, որոնք արտահայտվել են առանձին դաժանությամբ:

Անձի հետ խմբի կազմում հանցանք կատարած և ինքնությունը չպարզված այլ անձի վերաբերյալ վարույթն անջատվել է, նշանակվել է դատատեսաձայնագրային փորձաքննություն:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

 

Լրահոս