7 Հունվարի, 2025
Այսօր՝ հունվարի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի կին հաղթանակ կամրջի վտանգավոր եզրագիծն անցել է ու սպառնում է ցած նետվել: Ինպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ և ՀԱԲ հեթապահ հոգեբանը:

Փրկարար հոգեբանը, պարեկները, բժիշկներն ու 2 քաղաքացի մոտ 1 ժամ բանակցություններ են վարել կամրջի վտանգավոր եզրագծում կանգնած 20-ամյա Ս. Մ.-ի հետ, որպեսզի նա հրաժարվի այդ մտքից ու չդիմի ծայրահեղ քայլի:

Ի վերջո փրկարար-հոգեբանին ու պարեկներին հաջողվում է համոզել այդ կնոջը, ում այնուհետև դուրս են բերում անվտանգ վայր, տեղափոխում շտապօգնութան ավտոմեքենան, որտեղ բժիշկները օգնություն են ցուցաբեում, ապա նրան տեղափոխում Երևանի հիվանդանոցներից մեկը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

 

 

Լրահոս