14 Ապրիլի, 2024
 Իրանի մի շարք օդանավակայաններում մինչև ապրիլի 27-ի առավոտ չեղարկվել են բոլոր չվերթները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ISNA գործակալությունը՝ մանրամասնելով, որ նշված ժամանակահատվածում չվերթները չեղարկվել են, մասնավորապես, Մեհրաբադի, Սպահանի, Շիրազի, Բուշեհրի, ինչպես նաև երկրի արևմուտքում գտնվող Իլամի, Սանանդաջի, Թավրիզի, Արդաբիլի, Ուրմիայի, Քերմանշահի օդանավակայաններում։

Աբյուրի տեղեկատվությամբ՝ Իսրայելի վերահսկողության ներքո գտնվող տարածքների վրա Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո, որն իրականացվել էր ի պատասխան Դամասկոսում Իրանի հյուպատոսությանը իսրայելական հարվածների, «Մեհրաբադ» միջազգային օդանավակայանը չեղարկել է  թռիչքները գիշերվա ժամը 2-ից:

Այս առնչությամբ Իրանի օդանավակայանների և օդային նավիգացիայի ընկերության հասարակայնության հետ կապերի տնօրեն Ռեզա Քարգարը հայտնել է, որ երկրի արևմուտքում գտնվող մի շարք օդանավակայաններում չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև ապրիլի 27-ի առավոտ:

 

 

kotayk

Լրահոս