28 Մարտի, 2025

Մենք ունեցանք մի խայտառակ նիստ, քննիչը հրաժարվեց պատասխանել մեր որևէ հարցի, մինչդեռ դա իր պարտականությունն է` Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված, որ պիտի պատասխանի մեր հարցերին, հայտարարեց, որ հրաժարվում է մեր հարցերին պատասխանելուց: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Մարտուն Գրիգորյանի հոր` Կամո Գրիգորյանի փաստաբան Արսեն Բաբայանը:

«Այդ հրաժարումը պայմանավորված էր նրանով, որ որևէ փաստական հանգամանք չկարողացավ ներկայացնի, որով գոնե հիմնավոր կասկածի շեմը հաղթահարված կլիներ, որ պարոն Գրիգորյանը կատարել է հանցագործություն: Սրանով պայմանավորված` քննիչը բացահայտ հայտարարեց, որ հրաժարվում  է մեր հարերին պատասխանելուց: Մենք դատարանին խնդրեցինք , որ մեր իրավունքը վերականգնվի, մասնավորապես` հարց տալու և դրա պատասխանը ստանալը Քրեական դատավարության օրենսգրքով է նախատեսված: Դատարանը չկարողացավ կամ չուզեց քննչին պարտավորեցնի, որ մեր հարցերին պատասխանի: Ակնհայտ դրանով իսկ հաստատվեց, որ այս հետապնդումը քաղաքական բնույթ ունի, ինչի մասին ես հայտարարեցի նաև դատարանում»,- ասաց Բաբայանը:

Փաստաբանը նշեց, որ դատարանում ցույց է տվել, որ օրինակ` Սարիկ Մինասյանը` ՔՊ-ի թեկնածուն, փետրվարի 26-ին այցելել էր տնակներից մեկը, որտեղ ասել էր` «փայտդ ստացար, հենց վերջանա էլի կուղարկեմ»:

«Սա էլ է ներկայացվել դատարանին, ցույց տալու համար, որ կա խտրական մոտեցում, ինչն ինքնին հաստատում է, որ սա քաղաքական հետապնդում է»,- ասաց Բաբայանը:

Հիշեցնենք, որ երեկ ընտրակաշառք տալու մեղադրանքով ձերբակալվել էին Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը հորը և կրտսեր որդուն:

Լրահոս