19 Փետրվարի, 2025

Երեկ՝ փետրվարի 18-ին, ՀՀ ներքին գործերի նախաարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկները ուժեղացված ծառայության ընթացքում ստուգման նպատակով կանգնեցրել են «Toyota Prado» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է խմածության ամենաբարձր աստիճան, ինչի համար նախ զրկվել է 1 տարի ավտոմեքենա վարելու իրավունքից, իսկ «Prado»-ն տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:  Վարորդը եղել է Վեդի խոշորացված համայնքի ղեկավար, ժողովրդին հայտնի` «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանի հայրը՝ Մնացական Սարգսյանը:

Լրահոս