28 Մարտի, 2025

Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի որդին` Կարեն Գրիգորյանը քիչ առաջ ազատ արձակվեց դատարանի դահլիճից:

Հիշեցնենք, որ նախաքննական մարմինը միջնորդել էր, որպեսզի վարչական վերահսկողություն սահմանեն կրտսեր Գրիգորյանի նկատմամբ:

«Որոշումը կհրապարակվի ժամը 15:00-ին, մինչ այդ` 14:17, կլրանա իմ պաշտպանյալ Կամո Գրիգորյանի (Մարտուն Գրիգորյանի հոր-խմբ.) ձերբակալման ժամկետը, նա ազատ կարձակվի»,- ասաց փաստաբան Արսեն Բաբայանը` հավելելով, որ ինքը դեռ չի հասցրել իմանալ, թե Կարեն Գրիգորյանն ինչ հիմքով է ազատ արձակվե

«Բայց եթե որոշումը արդեն կայացվել է, ապա պիտի ազատ արձակվեր, որովհետև վարչական հսկողություն էին ուզել»,- նշեց փաստաբանը:

Լրահոս