«Այսօր երեկոյան նրա մարմինը Մելինեի հետ կտեղափոխվի Պանթեոն ի պատիվ բոլոր օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց, ովքեր միացել են Դիմադրությանը հանուն Ֆրանսիայի ազատության»,- լուսանկարին կից գրել է Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոտը:
Այսօր երեկոյան տեղի կունենա Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի և կնոջ Մելինե Մանուշյանի աճյունները Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոնում ամփոփելու արարողությանը:
Միսաք Մանուշյանն իր կնոջ Մելինե Մանուշյանի հետ մասնակցել է Ֆրանսիական դիմադրության շարժմանն ընդդեմ ֆաշիստական նվաճողների. նա եղել է «Ներգաղթյալների աշխատավորական ուժ» մարտական խմբավորման հայկական բաժնի ակտիվիստ։