mnews

8 Դեկտեմբերի, 2022
Նիկոլի աներձագն աղքատացել է
Հրաչիկը, իհարկե, ավելորդ համեստություն է արել. շատ-շատ ՔՊ-ականներ կամ նրանց հետ փոխկապակցված անձինք այսօր դարձել են օլիգարխներ, մեծահարուստներին բնորոշ զեխ կյանքով ապրողներ ու լոթիներ մի դեպքում, երբ «Նիկոլի թվից» առաջ մի շիշ գարեջուրն ու սիգարետն անգամ նրանցից շատերի համար ճոխ կյանքի հոմանիշներ էին դարձել: Իսկ եթե դրանք դարձել են, ապա ինչպե՞ս կարող է «թագուհի Էրատոյի» հալալ եղբայր Հրաչիկը «հացին կակա ասել»:Գործ ունենք իրական եկամուտների ու ունեցվածքի կոծկման դասական դեպքի հետ. Հրաչիկը, ի տարբերույուն շատ ու շատ ծերից ծաղկացների, մի փոքր ավելի խորամանկ է գտնվել ու որոշել է ապրել աչք չծակող կյանքով, որ փեսայի ու քրոջ վրա ավելորդ ստվեր չնետի, նրանց անունը «բերանի ծամոն» չսարքի, որ Աննայի համար ավելորդ խնդիրներ չստեղծի: Չունևոր տղա է, չէ՞, բայց տեսեք՝ինչ հանգստյան տներում ու հինգաստղանի հյուրանոցներում է իր ամառն ամեն տարի վայելում ու ինքն իրեն երանի տալիս:

Երևի աշխատավարձից ամեն ամիս մի քանի գրոշ հետ գցելով է ամառային կայֆերի փողը հավաքում ու հետո քամուն տալիս…

kotayk

Լրահոս