Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Գյումրի քաղաքում Opel մակնիշի 15 XX 550 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Վազգեն Սարգսյան փողոցում վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. տեղեկացնում է Shamshyan.com-ը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի հետևանքով 30-ամյա Նելսիկ Ղազարյանը տեղում մահացել է, իսկ 23-ամյա Արփինե Մանուկյանը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրօրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Մանրամասները սկզբնաղբյուր կայքում:
27