29 Հունիսի, 2024

Որոտան գյուղում վերականգնվել է խմելու ջրի մատակարարումը: Այս մասին հայտնում են Գորիսի համայնքապետարանից։ Նախորդ օրերին տեղացած հորդառատ անձրևների և սելավների հետևանքով վնասված խողովակի փլուզված հատվածը վերականգնվել է: Որոտան տանող ճանապարհի վրա շարունակվում են մաքրման և սելավի հետևանքների վերացման աշխատանքները:

«Գորիսի համայնքապետարանը ճգնաժամային իրավիճակներում արագ արձագանքում է խնդիրներին: Այս միջոցառումները վկայում են համայնքապետարանի պատասխանատու մոտեցման և բնակիչների բարեկեցության նկատմամբ հոգատարության մասին:

Տարերային աղետների դեպքում նման արագ ու նպատակային գործողությունները կարևոր են համայնքի կյանքը նորմալ հունի վերադարձնելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

kotayk

Լրահոս