Տեղում պարզվել է, որ բուժօգնության տեղափոխված քաղաքացին Կոտայքի մարզի բնակիչ 56-ամյա Գագիկ Ա․-ն է, ում առողջական վիճակը միջին ծանրության է:
Ոստիկանները պարզել են նաև, որ սեպտեմբերի 8-ին ժամը 08։30-ի սահմաններում, Սարանիստ գյուղի սարերում Գագիկ Ա․-ն իր ընկերոջ Երևանի բնակիչ 64-ամյա Ստեփան Մ․-ի հետ, որսորդության ժամանակ Ստեփան Մ․-ին պատկանող «ՏՈԶ-66» տեսակի 12 տրամաչափի ողորկափող հրացանը պատահաբար ձեռքից վայր է ընկել, որից հետո կրակոց է արձակվել վերջինիս ուղղությամբ, ինչի արդյունքում Գագիկ Ա․-ն մարմնական վնասվածքով դիմել է նշված բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին