Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի պաշտոնում Փաշիկ Ալավերդյանի փոխարեն նշանակվել է Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սամվել Գասպարյանը։
«Սիրելի ընկերներ, այսօր նշանակվել եմ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար։
Մեծ սիրով ու պատասխանատվությամբ եմ սկսելու աշխատանքս հարազատ թիմում ( ֆեդերացիայում), ինչպես մարզական կարիերայիս ընթացքում, այնպես էլ հիմա՝ ծառայելու եմ հանուն մեր պետության ու գալիք հաղթանակների համար։
Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանին՝ վստահության համար։
Շնորհակալ եմ նաև մեր բոլոր մարզիչներին, իմ հաջողություններում մեծ ներդրում կատարելու համար։ Վստահ եմ մեր գրագետ և համերաշխ համագործակցության արդյունքում կհասնենք էլ ավելի մեծ հաջողությունների»,- ֆեյսբուքյան էջում գրել է Սամվել Գասպարյանը։