7 Դեկտեմբերի, 2022
Փորձագիտական ​​խմբի խորհրդակցության համաձայն՝ Վրաստանի նախկին նախագահ Սահակաշվիլին տառապում է չորրորդ փուլի հյուծումով, որը վտանգավոր է նրա կյանքի համար։ Խորհուրդը պարզել է, որ Սաակաշվիլին ձերբակալվելուց հետո նիհարել է 42 կգ, իսկ այժմ կշռում է 73,6 կգ։ Անորեքսիայից արդեն տեղափոխվել է կախեքսիա։ Բժիշկ Թենգիզ Ցուլաձեի խոսքով, եթե Սահակաշվիլիի առողջական վիճակը նույն տեմպերով շարունակի վատանալ, ապա նախկին նախագահը կարող է ապրել ընդամենը մի քանի ամիս։

Հիշեցնենք, որ Սահակաշվիլիի փաստաբանը օրեր առաջ դատարան է դիմել վերջինիս ազատ արձակելու խնդրանքով։

Ավելի վաղ հայտնել էինք, որ նախկին նախագահի փաստաբանական խումբը  տեղեկացրեց, որ Սաակաշվիլիի մազերի նմուշի թունաբանական հետազոտության արդյունքում նորմայից բարձր սնդիկ և այլ ծանրմետաղներ, այդ թվում՝ բարիում և թալիում է հայտնաբերվել։

 

kotayk

Լրահոս