«Ազատությունը» փոխվարչապետ Գրիգորյանի գրասենյակից, մասնավորապես, հետաքրքրվել էր արդյոք սահմանազատման հանձնաժողովների աշխատանքները մտնում են գործնական փուլ, Հայաստանի սահմանազատման հանձնաժողովը համաձայնե՞լ է սահմանազատումը սկսել Տավուշի մարզից, կա՞ հստակ ժամկետ, թե երբ պետք է Ադրբեջանին վերադարձվեն պահանջված 4 գյուղերը, Բաքուն կո՞ղմ է որպես ահմանազատման հիմք ընդունել Ալմա-Աթիի հռչակագիրը:
Այս բոլոր հարցերի վերաբերյալ, պարզվում է, դեռ որոշում և համաձայնություն չկա. ինչպես փոխվարչապետի գրասենյակն է փոխանցում քննարկումներ են ընթանում: