Սյունիքում երեկ մահացած զինծառայողը Արթուր Ավետիսյանն է, բանակ է զորակոչվել 9 ամիս առաջ։
Արթուրը Սիսիանի Աշոտավան համայնքից էր։ News.am-ին համայնքից հայտնել են, որ նա տան միակ որդին էր, մեկ քույր ունի։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սյունիքում սահմանապահ զորքերի զինվոր է զոհվել։
ԱԱԾ-ից որպես պատճառ նշել էին, թե ժամկետային զինծառայողը, «իրեն ամրակցված ինքնաձիգից ստանալով հրազենային վնասվածք, մահացել է»։
82