Նախագծով առաջարկվում է ծառայողական բնակարանով ապահովման կամ բնակելի տարածության վարձակալության դիմաց փոխհատուցում ստանալու իրավունքը վերապահել այն զինծառայողներին, ովքեր ծառայության վայրից առնվազն 60 կմ հեռավորությամբ չունեն սեփականության իրավունքով բնակելի տարածություն կամ մշտական (փաստացի) հաշվառում։ Նախկինում այդ հեռավորությունը սահմանված էր 30 կմ։
Պայմանագրային զինծառայողներին ամսական դրամական հատուցումը փոխարինվում է բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցմամբ։
Վարձակալության պայմանագրերի պետական գրանցման ծախսերը նախատեսվում է իրականացնել պետական բյուջեի միջոցների հաշվին՝ բյուջետային տարվա ընթացքում մեկ անգամ։
Օրենքի ընդունմամբ զինծառայողներն ավելի արդյունավետ կօգտվեն բնակարանային ապահովության իրավունքից՝ հաշվի առնելով փոխհատուցման հասցեականությունը և ծառայության վայրից բնակելի տարածության հեռավորության գործոնը։