Այսօր՝ մարտի 25-ին, շտապօգնության մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19:30-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ավտոճանապարհի 97 կմ հատվածում՝ Ծիլքար գյուղի վարչական տարածքում, բախվել են «Տաշիր» բժշկական կենտրոնի շտապօգնության մեքենան և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 4 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Ապարան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
113