Մարտի 23-ին, ժամը 10.50-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 47-րդ կմ-ին «Լեքսուս» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե արգելապատնեշներին: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Զննությամբ մեքենայի սրահում հայտնաբերվել են «Սայգա» մոդելի որսորդական ակոսափող զենք, ծալովի դանակ, ռետինե մահակ և ինքնաձիգի 432 փամփուշտ:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Թալինի քննչական բաժին:
Ժամը 15.15-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ վարորդը՝ 38-ամյա Հովսեփ Հ.-ն, մահացել է:
Կատարվում է նախաքննություն:
64