Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի մասնակցի ԱՄՆ-Ռուսաստան բանակցություններին, որոնք տեղի կունենան այսօր:
Նա նշել է, որ չեն մասնակցի բանակցություններին, եթե նույնիսկ խնդրեն իրեն:
Սաուդյան Արաբիայում քննարկումների մասին հարցին նա ընդգծել է, որ իր այցերը կապված չեն այդ բանակցությունների հետ։
«Իմ այցերը այս բանակցությունների հետ կապ չունեն։ Չնայած Սաուդյան Արաբիայի նորին մեծությանը կհարցնեմ, թե նա ինչ գիտի բանակցությունների թեմաների մասին»,- հավելել է Զելենսկին:
41