Չինաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահե Գևորգյանը համատեղության կարգով նշանակվել է Մոնղոլիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել։
Դեսպանի նստավայրը կլինի Պեկինում։
Վահե Գևորգյանը Չինաստանում ՀՀ դեսպան է նշանակվել այս տարվա հունվարին։ Մինչ այդ նա եղել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ։